
Հովհաննես Մարգարյան. Մենք պայքարել ենք ու հիմա էլ միանում ենք բոլոր պայքարողների

Քիչ առաջ «Մոսկվա» կինոթատրոնի կապույտ դահլիճում Երևանի ավագանու ընտրությունների շուրջ կազմակերպված բանավեճին միացավ նաև ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը: Հիշեցնենք, որ բանավեճը կազմակերպեկ է
Նա նշեց, որ քսան րոպե շարունակ ինքը եղել է դահլիճի դռների ետևում, բայց իրեն ներս չէին թողնում՝ պատճառաբանելով, որ հաղորդումն ավարտվել է: Նա նշեց, որ ՕԵԿ քաղաքապետի թեկնածու Արմեն Երիցյանը չի կարողացել ներկայանալ բանավեճի, որովհետև այս պահին հանդիպման մեջ է:
Հ. Մարգարյանը նշեց, որ միանում է հնչեցրած մտահոգություններին ու շեշտեց, որ ՕԵԿ-ը պատրաստ է իր ակտիվ մասնակցությունը բերել քաղաքային խնդիրների լուծմանը: «Մենք մեր հանձնաժողովների աշխատանքով ցույց կտանք, թե որքանով է ՕԵԿ-ը տեր, որ ընտրություններն անցնեն ազատ ու արդար: Մենք պայքարել ենք ու հիմա էլ միանում ենք բոլոր պայքարողներին: Մեր փորձված հզոր թիմով պատաստ ենք տեր կանգնել ընտրությունների ազատ ու արդար ացկացմանը»,- հայտարարեց նա: