Բաժիններ՝

Ռուսական արտահանման ցուցանիշները պարզապես ամոթալի են. Դմիտրի Մեդվեդև

Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ ռուսական արտահանման ցուցանիշները պարզապես ամոթալի են:

Մեդվեդևի կարծիքով՝ հայրենական արտադրանքը մրցունակ է սակայն երբեմն այն չեն գնում իշխանությունների կողմից նրան աջակցելու բացակայության պատճառով:
2013 թվականի առաջին եռամսյակին ռուսական ապրանքների արտահանումը նվազել է 4.6 տոկոսով՝ մինչև 125.7 միլիարդ դոլարի, իսկ միևնույն ժամանակ ներկրումն աճել է 3.7 տոկոսով՝ մինչև 75.7 միլիարդ դոլարի:

Կրճատվել է նաև հիմնական արտահանվող ապրանքների՝ նավթի ու գազի վաճառքը: Մասնավորապես, հունվար-փետրվարին հումքի արտահանումը կրճատվել է 3.8 տոկոսով՝ մինչև 37.1 միլիոն տոննա: Ռուսական արտահանման ընդհանուր ծավալում նավթի տեսակարար կշիռը կազմել է 35 տոկոս:

2012 թվականի արդյունքները նույնպես վկայել էին նավթի ու գազի արտահանման կրճատման մասին: Նավթի արտահանումը կրճատվել էր մեկ տոկոսով՝ կազմելով 239.6 միլիոն տոննա: Իսկ «Գազպրոմի» արտահանումը նվազել էր 8 տոկոսով՝ մինչև 138 միլիարդ խորանարդ մետրի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս