Բաժիններ՝

Մոուրինյոյի հարաբերությունները վատ են միայն մեկ մարդու՝ դարպասապահի հետ. Կառլոս

«Անժիի» տնօրեն Ռոբերտո Կառլոսը խոսել է իր նախկին թիմի՝ Մադրիդի «Ռեալի» ներսում տիրող մթնոլորտի մասին։

««Ռեալի» հանդերձարան, բնականաբար, ես չեմ մտնում։ Բայց եթե դատեմ նրանով, ինչ տեսնում եմ հեռուստացույցով և լսում «Ռեալում» գտնվող իմ մտերիմներից, կարելի է ասել, որ Մոուրինյոյի հարաբերությունները վատ են միայն մեկ մարդու հետ՝ դարպասապահի։ Մյուսների հետ, կարծում եմ, ամեն ինչ նորմալ է։

Իսկ ինչ վերաբերում է Չեմպիոնների լիգային, ապա հույս ունեմ, որ հենց «Ռեալը» կհաղթի այդ մրցաշարում», – բրազիլացու խոսքերն է մեջբերում Sport Express-ը։

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս