
ՌԴ-ում Թուրքիայի դեսպանատան դիմաց անցկացվել է Հայոց ցեղասպանության ճանաչման պահանջով պիկետ

Ռուսական Regnum լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Մոսկվայում՝ Ռուսաստանում Թուրքիայի դեսպանատան մոտ, տեղի է ունեցել պիկետ, որի մասնակիցները Թուրքիայից պահանջել են ճանաչել 1915 թվականին Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանությունը:
Ակցիայի մասնակիցները վանկարկել են «Ամոթ Թուրքիային», «Թուրքիայի ու երիտթուրքերի նկատմամբ պահանջում ենք Նյուրնբերգյան գրծընթաց», «Հանցագործ Թուրքիան սպառնալիք է տարածաշրջանային անվտանգության համար», «Կա՛նգ պանթյուրքիզմին»:
Իր ելույթում Ռուսաստանի հայերի միության փոխնախագահ Լևոն Մուղանյանը հայտարարել է, որ իրենք ցեղասպանության ճանաչման և սեփական մեղքը քավելու հարցում Թուրքիային կոչ են անում օրինակ վերցնել քաղաքակիրթ Գերմանիայից: