Բաժիններ՝

Թուրքիան ու Ադրբեջանն անցկացնելու են երկկողմ խորհրդակցություններ

Ադրբեջանական Salam News լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովը մեկնելու է Անկարա՝ փոխադարձ խորհրդակցություններ անցկացնելու նպատակով: Այս մասին հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ-ը:

Վերջինիս հաղորդմամբ՝ նախատեսված է, որ Ազիմովը հանդիպելու է Թուրքիայի ԱԳՆ-ի պաշտոնատար անձանց հետ: Այդ հանդիպումներում քննարկվելու է Թուրքիայի ու Ադրբեջանի միջև համագործակցությունը, ինչպես նաև դրա զարգացման հեռանկարներն ու միջազգային տարբեր խնդիրներ:

Թուրքիայի փոխարտգործնախարար Ֆերիդուն Սինիրլիօղլուի ու նրա օգնական Ֆաթիհ Ջեյլանի հետ հանդիպումներում Ազիմովը քննարկելու է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս