Բաժիններ՝

«Եթե Հախվերդյանն է, ժողովուրդ, ուրեմն կարելի՞ է». Ռ.Մելքոնյան

Երևանի նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մեյքոնյանը ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է երգիչ-երգահան Ռուբեն Հախվերդյանի այն հայտարարությանը, որ եթե ընտրությունները չկեղծեն, ապա ԲՀԿ-ն կհաղթի Երևանի ավագանու ընտրություններին։

«Ամբողջ համացանցը էլի Ռուբեն Հախվերդյանի հարցն է քննարկում: Մեր հարգարժան երգահան-երգիչը նախկինում հարում էր ՀՅԴ-ին, հետո՝ «Ժառանգությանը» բարևեց, հիմա էլ «սիրախաղեր»  է սկսել ԲՀԿ-ի հետ…

Չնայած երևույթը տգեղ է, մեղմ ասած սիրուն չի, սակայն դա չէ խնդիրը: Ինձ զարմացնում, զայրացնում է մեկնաբանություններն այդ կապակցությամբ: «Ինքը մեր Ռուբենն է, ինքը մեր Հախվերդյանն է, իրեն ամեն ինչ կարելի է»: Ինչո՞ւ, ինչո՞ւ է կարելի…
Եթե Հախվերդյանն է, ժողովուրդ, ուրեմն կարելի՞ է…
Բայց հե՛նց իրեն չի կարելի, հե՛նց նման մարդիկ պետք է օրինակ ծառայեն մեզ՝ բոլորիս, հասարակ մահկանացուներիս… Եթե օրենքը բոլորի համար է, ապա բարոյականությունը, վարվեցողության կանոնները, սկզբունքայնությունը, անկաշառությունն ու հավատարմությունն էլ է բոլորի համար՝ տաղանդավոր, թե՛ անտաղանդ…»,- գրել է նախկին փոխոստիկանապետը։

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս