Աչքիս Բարգավաճը կհաղթի, եթե իհարկե չկեղծեն. Ռուբեն Հախվերդյան (տեսանյութ)
Այսօր համացանցում տարածվել է մի տեսանյութ, որում ԲՀԿ մոտ 200 հոգանոց քարոզչական խումբը Հյուսիսային պողոտայում թռուցիկներ բաժանելիս հանդիպում է Ռուբեն Հախվերդյանին և նրանց միջև տեղի է ունենում հետաքրքիր զրույց: Սիրողական ձայնագրությունից հասկացվում են զրույցի մի քանի կտորներ․
– Էս ի՞նչ ա, ի՞նչն եք փոխելու: Հա, Բարգավաճից ե՞ք:
․․․ Ի՞նչը փոխենք, պետք ա նորից սարքենք:
․․․ Ծառուկյանին ճանաչում եմ 87 թվից, գործարար մարդ ա, գիտեմ, որ մի օրում չի դառել միլիոնատեր, ոնց որ ուրիշները, որ մի օր զարթնում տեսնում են, որ միլիոնատեր են: Նույնիսկ իր մայրը մինչև էսօր, 80-անց մարդ ա, ամեն օր գնում ա գործի:
․․․․Ես կուզենայի, իհարկե, ու աչքիս Բարգավաճը կհաղթի, եթե իհարկե չկեղծեն:
․․․Ժողովուրդը էնքան ա զզվել, հիասթափվել բոլորից, բայց կարծում եմ Գագիկին հարգում են, սիրում են, ու կարծում են, որ նա գործի մարդ ա, ու իր աշխատանքով իսկապես կարող ա ինչ-որ բան փոխի էս քաղաքում:
․․․Ես գիտեմ, որ նա օգնում ա մշակույթի գործիչներին, երգիչներին, ու եթե իսկապես չկեղծեն, ու նա հաղթի, մենք նաև նրանից պահանջատեր ենք լինելու, պահանջելու ենք:
․․․Գիտեմ, որ վերջում միտինգ պիտի անեք, և եթե Ծառուկյանը մասնակցի, ես անպայման մասնակցելու եմ, հաղորդե՛ք, որ եթե պետք ա մեր խմբով էլ կմասնակցենք, կաջակցենք, հաղորդե՛ք, որ ես հույս ունեմ, որ Բարգավաճը հաղթելու ա․․․ եթե չկեղծեն:
Վերջում Հախվերդյանը մի ձայնասկավառակ է մակագրում՝ խնդրելով, որ երիտասարդները փոխանցեն այն Ծառուկյանին: