Բաժիններ՝

Փանջիկիձեն թվարկել է Վրաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի արտգործնախարար Մայա Փանջիկիձեն այսօր ամփոփել է ԱԳՆ-ի յոթամսյա գործունեությունը: Փանջիկիձեն Վրաստանի ԱԳՆ-ը գլխավորել է 2012 թվականի հոկտեմբերի վերջին:

Նա հայտարարել է, որ ԵՄ-ին ու ՆԱՏՕ-ին Վրաստանի ինտեգրվելը, ինչպես նաև ԱՄՆ-ի ու Ռուսաստանի հետ հարաբերությունները ԱԳՆ-ի աշխատանքի կարևոր ուղղություններն են. «Վրաստանի ԱԳՆ-ի աշխատանքի գլխավոր առաջնահերթությունը վերստին շարունակում է մնալ ԵՄ-ին ու ՆԱՏՕ-ին ինտեգրվելը:

Վրաստանի ու ՆԱՏՕ-ի միջև հարաբերությունները զարգանում են դինամիկ, և երկրի նոր իշխանություններն անում են ամեն ինչ՝ դրանց խորացման համար: Հնարավոր է՝ Վիլնյուսում կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթաժողովում տեղի կունենա Վրաստան-ԵՄ ասոցիացման համաձայնագրի նախաստորագրումը»:

Խոսելով ԱՄՆ-ի հետ հարաբերությունների մասին՝ Փանջիկիձեն ընդգծել է նախորդ շաբաթ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ հանդիպումը, ինչպես նաև երկու երկրների միջև կնքված Ռազմավարական խարտիայի շրջանակներում տեղի ունեցած 4 հանդիպումները.

«Վրաստանը մեծ նշանակություն է տալիս հարևան երկրների հետ հարաբերություններին: Այդ տեսանկյունից իրականացվել են բարձր մակարդակի այցեր Հայաստան, Ադրբեջան ու Թուրքա: Վրաստանի արտաքին քաղաքականության կարևոր նպատակներից մեկը Ռուսաստանի հետ հարաբերությունների վերականգնումն է»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս