Բաժիններ՝

Միխայիլ Ալլահվերդովը հերքել է Ցարնաև եղբայրների «ուղեղները լվանալու» մասին մեղադրանքը

The New York Review of Books-ի փոխանցմամբ՝ Թամերլան Ցարնաևի ծանոթ Միխայիլ Ալլահվերդովը հերքել է այն տեղեկությունները, որ ներազդել է բոստոնյան ահաբեկչի հայացքների արմատականացման վրա:

Ավելի վաղ ԶԼՄ-ները նրան անվանել էին իսլամ ընդունած հայ՝ Միշա անվանմամբ՝ ընդգծելով, որ նա «լվացել է Ցարնաև եղբայրների ուղեղները»: Մասնավորապես, Միշայի նկատմամբ նման մեղադրանքներ էին հնչեցրել Թամերլան Ցարնաևի մայրն ու քեռին:

Ալլահվերդովը հայտարարել է, որ իսկապես մի քանի տարի առաջ շփվել է Ցարնաև եղբայրներից ավագի հետ, սակայն չի եղել նրա «կրոնական մարզիչը». «Եթե ես լինեի նրա ուսուցիչը, ես կհամոզեի, որ նա երբեք չաներ նման բան»:

Նա պատմել է, որ Ցարնաևի հետ շփվել է երեք տարի առաջ, Բոստոնում՝ ընդգծելով, որ երբեք չի տեսել նրա ընտանիքի հարազատներին, որոնք էլ նրան մեղադրել են եղբայրներին արմատական դարձնելու մեջ: Ալլահվերդովը հաստատել է, որ հանդիսանում է մուսուլման և հրաժարվել է մանրամասնել Ցարնաևների ընտանիքի հետ իր փոխհարաբերությունների բնույթը:

Ադրբեջանում ծնված 39-ամյա Միխայիլ Ալլահվերդովը ներկայումս բնակվում է Ռոդ Այլենդ նահանգում: Նա լրագրողների հետ զրույցում հաստատել է, որ իր հետ արդեն իսկ կապվել է Հետաքննությունների դաշնային բյուրոն (FBI): Նա տրամադրել է իր հեռախոսն ու համակարգիչը և համագործակցում է իշխանությունների հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս