Մենք ցանկանում ենք Ռուսաստանին մղել դեպի անկյուն. Ալասանիա

Radio Free Europe-ին տված հարցազրույցի ժամանակ Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան հայտարարել է, որ իրենք ցանկանում են Ռուսաստանին մղել դեպի անկյուն՝ նրան զրկելով Թբիլիսիի վրա հարձակվելու յուրաքանչյուր առիթից.

«Ահա թե որն է Ռուսաստանի հանդեպ մեր քաղաքականությունը: Վրաստանը ցանկանում է վերացնել Ռուսաստանի հետ հարաբերություններում լարվածությունը, որպեսզի ունենա ազատ տիրույթ և զարգանալու հնարավորություն:

Իրականությունն այն է, որ հյուսիսում գտնվող 140 միլիոն բնակչությամբ միջուկային երկիրը մեզանից ոչ մի տեղ չի չքանա: Մենք պետք է ինչ-որ բան անենք՝ կապված դրա հետ: Իսկ ի՞նչ է պետք անել լավագույն դեպքում:

Բնականաբար, պետք է զարգացնել առևտրային հարաբերությունները, ժողովուրդների միջև հարաբերությունները: Ռուսաստանում բնակվում է ավելի քան 1 միլիոն վրացի: Այդպիսի մոտեցումը Վրաստանում անվանում են Ռուսաստանի հանդեպ իրատեսական մոտեցում»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930