Բաժիններ՝

Ռաֆսանջանին չի բացառել առաջիկա նախագահական ընտրություններում սեփական թեկնածության առաջադրումը

Իրանական Press TV լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի նախկին (1989-1997) նախագահ Ալի Աքբար Հաշեմի Ռաֆսանջանին երեկ Թեհրանում լրագրողների հետ ունեցած զրույցում չի բացառել առաջիկա նախագահական ընտրություններում սեփական թեկնածության առաջադրումը:

Նա հավելել է, որ եթե ընտրվի Իրանի նախագահի պաշտոնում, ապա կստեղծի բազմակուսակցական կաբինետ: Ռաֆսանջանին, ով ներկայումս զբաղեցնում է Նպատակահարմության խորհրդի նախագահի պաշտոնը, ընդգծել է, որ ընտրվելու դեպքում նաև միջոցներ կձեռնարկի Իրանի ներքին ու արտաքին քաղաքականությունում վերափոխումներ անելու ուղղությամբ:

Ռաֆսանջանին մասնակցել է 2005 թվականի նախագահական ընտրություններում, սակայն դրա արդյունքներով զիջել է իր մրցակից Մահմուդ Ահմադինեժադին: Իրանում նախագահական ընտրությունները տեղի են ունենալու հունիսի 14-ին, իսկ նախագահի թեկնածուների գրանցումը տեղի է ունենալու մայիսի 7-11-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս