«Բարև, Երևանը»` Էրեբունիում (ֆոտոշարք, տեսանյութ)

Այսօր «Բարև, Երևան» դաշինքը մայիսի 5-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններին ընդառաջ հանդիպեց Էրեբունի վարչական շրջանի բնակիչների հետ:

Բարևի» շարժման ակտիվիստները` դաշինքը գլխավորող Արմեն Մարտիրոսյանի գլխավորությամբ «բարևարշավ» կատարեցին փողոցներով` հանդիպելով բնակիչներին: Հատկապես ակտիվ էր «Բարև, Երևան» դաշինքի ցուցակը գլխավորոց, «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, ով մտնում էր պատահած գրեթե բոլոր խանութները և կրպակները: Դրանցից մեկի վաճառողուհին նույնիսկ ստորագրություն խնդրեց Արմեն Մարտիրոսյանից` վստահեցնելով, որ քվեարկելու է «Բարև, Երևանի» օգտին:

Քայլարշավի ավարտին «Բարև, Երևանի» ներկայացուցիչները հանդիպում ունեցան Ազատամարտիկների այգում, որտեղ ելույթ ունեցան «Ժառանգությունից» Արմեն Մարտիրոսյանը, Ստեփան Սաֆարյանը, Դավիթ Սանասարյանը, ով, ի դեպ, Էրեբունու բնակիչ է, ինչպես նա՝ «Ժողովրդավարական ուղի» կուսակցության ներկայացուցիչ Արթուր Գասպարյանը, և այլոք:

ֆոտոշարքը և տեսանյութը՝ 168.am-ի:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930