Բաժիններ՝

Հարավային Օսիայում Իվանիշվիլիին անվանել են նացիզմի գաղափարների շարունակող

Հարավօսական Res լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Հարավային Օսիայի ԱԳՆ-ն արձագանքել է ոչ վաղ անցյալում ԵԽԽՎ գարնանային նստաշրջանում Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի ունեցած ելույթին, որում հաշտեցման կոչեր են ուղղվել Հարավային Օսիային ու Աբխազիային:

Հարավային Օսիայի ԱԳՆ-ը հայտարարել է, որ չի հավատում օս ժողովրդի վերաբերյալ խաղաղասիրության ու եղբայրության մասին արած վրացի առաջնորդների կեղծ հայտարարություններին.

«Հարավային Օսիայում ոչ ոքի մոտ կասկած չի հարուցում, որ Վրաստանում գոյությունի ունի գաղափարների ու նացիզմի գաղափարախոսության շարունակականություն: Որպես դրա ապացույց՝ կարելի է բերել բազմաթիվ օրինակներ:

Մասնավորապես, իր ելույթում Իվանիշվիլին մի քանի անգամ շեշտադրում է արել «Օկուպացված տարածքների մասին» ցինիկ օրենքի չեղյալ հայտարարման անհնարինության վրա, ինչը ևս մեկ անգամ ի ցույց է դնում Հարավային Օսիայի հանդեպ Վրաստանի հարաբերությունների անփոփոխությունը: Օս և վրացի ժողովուրդները երբեք չեն եղել եղբայրներ, ինչպես որ պնդում է Իվանիշվիլին»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս