Բաժիններ՝

Հուդզոն գետում վիթխարի գլխի քանդակ է հայտնաբերվել (լուսանկար)

ABC News-ի փոխանցմամբ՝ Նյու Յորքի Մարիստ քոլեջի թիավարական թիմի մարզիկները Հուդզոն գետում արտասովոր բան են հայտնաբերել: Թիմի մարզիչ Մեթ Լավինի գլխավորած սաներին հաջողվել է ջրի մակերևույթին հայտնաբերել վիթխարի գլուխ:

Այն պատրաստված է թեթև պոլիստիրոլից և պատված է ապակյա մանրաթելերով: Այն հիշեցնում է հին հունական ու հռոմեական ոճով կառուցված քարե քանդակները: Գլխի բարձրությունը կազմել է 7 ֆուտ (մեկ ֆուտը հավասար է 0.3 մետրի), իսկ լայնությունը՝ 4-5 ֆուտ:

Դեռ անհայտ է, թե ինչպես է այդ վիթխարի առարկան հայտնվել գետում: Չի բացառվում, որ այդ գլուխը ժամանակին եղել է որևէ թատրոնի սյուներից մեկի վրա, ապա ընկել է գետը և հոսանքով հասել այնտեղ, որտեղ որ այն հայտնաբերվել է:

Նշվում է, որ աբորիգենները Հուդզոնն անվանում են երկու ուղղությամբ հոսող գետ, ինչի համար էլ այստեղ հաճախակի է տարօրինակ գտածոների հայտնաբերումը:

63aa06fe2a

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930