Բաժիններ՝

Ռոնալդուն վնասվածք է ստացել և բաց կթողնի մադրիդյան դերբին

Հարձակվող Կրիշտիանո Ռոնալդուն չի կարող օգնել Մադրիդի «Ռեալին» Իսպանիայի առաջնության 33-րդ տուրում վաղը Մադրիդի «Ատլետիկոյի» հետ կայանալիք խաղում, սակայն հույս ունի, որ կապաքինվի մինչև Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ պատասխան խաղը։ Այս մասին հայտնում է AS-ն։

Պորտուգալացի ֆուտբոլիստը Դորտմունդի «Բորուսիայի» հետ նախախաղային մարզման ժամանակ ձախ ոտքի մկանային վնասվածք է ստացել։ Թեև Ռոնալդուն խաղադաշտում 90 րոպե է անցկացրել, նա ամբողջ հանդիպման ընթացքում ցավեր է ունեցել։

Այս պահին ֆուտբոլիստը գտնվում է «արքայական ակումբի» բժիշկների հսկողության տակ։ Ռոնալդուի մասնակցությունը մադրիդյան դերբիին բացառվում է, սակայն «Ռեալում» ամեն ինչ անում են, որպեսզի թիմի առաջատարը մասնակցի «Բորուսիայի» հետ պատասխան խաղին։

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930