Բաժիններ՝

Չիլիում հայտնաբերվել է փոքրիկ այլմոլորակայինի մումիա (լուսանկարներ)

Ռուսական Комсомольская правда թերթի փոխանցմամբ՝ Չիլիում հայտնաբերվել է փոքրիկ այլմոլորակայինի մումիա. դրա երկարությունը կազմում է ընդամենը 15 սանտիմետր: Ամերիկացի ուֆոլոգ (ՉԹՕ-ների գծով մասնագետ), «Սիրիուս» վավերագրական ֆիլմի պրոդյուսեր Սթիեն Գրիրը տեսախցիկով նկարահանել է այդ մումիան և այդ կադրերը ներառել է իր ֆիլմում:

Հոլիվուդում նկարահանված ֆիլմի շնորհանդեսը տեղի է ունեցել ապրիլի 22-ին: Ֆիլմի առաջին մասում բազմաթիվ ապացույցներ են բերվում այլմոլորակայինների գոյության մասին: Ապա ցուցադրվում են մի շարք հանրահայտ գիտնականների հետ արված հարցազրույցներ, որոնք ցանկանում են բացահայտել գաղտնիացված տեխնոլոգիաները:

Ինչ վերաբերում է մումիային, ապա նրա տերերի ու հայտնաբերման հանգամանքները գաղտնի են պահվում: Միայն հայտնի է, որ այն հայտնաբերվել է Չիլիի Իկիկե քաղաքից 100 կիլոմետր հեռավորության վրա ընկած Լա Նորիա Պոզո ավանի լքված աղբավայրում:

654341

654342

654344

654345

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս