ԲՀԿ-ն` Գյումրիի կրակոցների վերաբերյալ

Այսօր Գյումրի քաղաքի Շիրակացի փողոցում տեղի ունեցած կրակոցների հետևանքով Գյումրիի բժշկական կենտրոն էին տեղափոխվել երկու քաղաքացիներ` Հարություն Խաչատրյանը և Արտյոմ Կարապետյանը:  Վերջինս, ավելի ուշ մահացել է հիվանդանոցում:

Շրջանառվող լուրերի համաձայն՝ Հարություն Խաչատրյանը, ով հայտնի է որպես Քավոր Հարութ, ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Մարտուն Գրիգորյանի հետ ունի բարեկամական կապեր և նրա քավորն է, իսկ, ըստ շրջանառվող վարկածի, կրակոցներն արձակվել են Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի մերձավորների կողմից, ովքեր եկել են իրենց հարաբերությունները պարզել Մարտուն Գրիգորյանի թիմակիցների հետ:

Այս կապակցությամբ` 168.am-ը փորձեց մեկնաբանություն ստանալ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մամլո խոսնակ Տիգրան Ուրիխանյանից, թե արդյոք կա՞ որևէ քաղաքական դրդապատճառ, թե՞ ոչ:

Սակայն ԲՀԿ խոսնակը մեզ հետ զրույցում նշեց, որ Արտյոմ Կարապետյանի հարազատներին ցավակցություն  հայտնելուց բացի` այս պահին չի կարող որևէ բան ասել:

Կարդացեք նաև

«Բացի ցավակցություն  հայտնելուց` այս պահին որևէ ասելիք չունեմ: Հետևում ենք իրադարձությունների զարգացմանը և իրավապահների աշխատանքին»,- նշեց նա:

Իսկ մեր հարցին, թե արդյոք Քավոր Հարութը ԲՀԿ անդա՞մ է, Տիգրան Ուրիխանյանը պատասխանեց, որ դժվարանում է պատասխանել:

Տեսանյութեր

Լրահոս