Բաժիններ՝

10 ամենաէկզոտիկ պլաստիկ վիրահատությունները

Պատմաբանները վստահեցնում են, որ պլաստիկ վիրահատություններն ի հայտ են եկել Հին Եգիպտոսում, ավելի քան 3000 տարի առաջ: Եթե նախկինում պլաստիկ վիրաբույժները շտկում էին մարդկանց արտաքին ակնառու թերությունները, ապա այժմ նրանք կատարում են իրենց հաճախորդների ցանկացած ամենաանհավանական վիրահատությունները: Ամերիկյան «Forbes» ամսագիրը կազմել է 10 ամենաէկզոտիկ պլաստիկ վիրահատությունների ցանկը:

1. Մկանների իմպլանտացիա. այս իմպլանտները ևս պատրաստված են սիլիկոնից: Մասնագետները, սակայն, նշում են, որ իմպլատներն իրական մկաններից կարելի է տարբերել անզեն աչքով: Վիրահատության արժեքը 7500-14.000 դոլար է:

2. Ականջի ձևի շտկում: Այս վիրահատությունն, ըստ էության, շատ պարզ է: Մասնագետը նախ՝ կտրում է ականջի աճառը, այնուհետև՝ այն կարում հատուկ ձևով: Վիրահատության արժեքը մոտավորապես 1700-2000 դոլար է:

3. Կոնքերի հեռացում. Բարակ գոտկատեղ ունենալու համար կանայք հաճախ դիմում են անհավանական քայլերի: Դրանցից մեկն էլ կարելի է համարել հենց այս վիրահատությունը: Արժեքը 10.000-15.000 դոլար է:

Կարդացեք նաև

4. Ոտքի մատների ձևի շտկում: Այս վիրահատությանը դիմում են տարբեր նպատակներով. երբեմն՝ նաև մատները կարճացնելու պահանջով: Արժեքը 1800-2200 դոլար է:

5. Դիմլեկտոմիա: Այս վիրահատության արդյունքում՝ ժպտալիս մարդկանց դեմքին փոսիկներ են առաջանում: Վիրահատությունն իր տեսակով շատ պարզ է. բժիշկը թշի ներսի հատվածում կտրվածք է անում, հանում է ճարպի մի մասը: Վիրահատությունն արժե 2000-5000 դոլար:

votqer (2)

6. Ոտքերի երկարեցում. սա համարվում է ամենածանր վիրահատություններից մեկը, որի արդյունքում մարդու հասակն ավելանում է 6-7 սմ-ով: Արժե 160.000-200.000 ռուբլի (նշենք, որ «Forbes» ամսագրում այս վիրահատության արժեքը նշված է ռուբլիով):

7. Լեզվի վրա հատուկ իրի տեղադրում. վիրահատության այս եղանակը նախատեսված է այն կանանց համար, ովքեր ցանկանում են նիհարել, սակայն իրենց մեջ ուժ չեն գտնում հրաժարվելու իրենց սիրելի սնունդից: Վիրահատության արժեքն այնքան էլ մեծ չէ՝ 1500-2000 դոլար, սակայն այն շատ վտանգավոր է. վիրահատությունից հետո լեզուն կարող է ուռչել, ինչի արդյունքում հիվանդն ուղղակի կխեղդվի:

8. Ծնկների ձևի փոփոխություն: Վիրահատությունն ավելի շատ նախատեսված է տարիքով մեծ կանանց համար: Վիրահատության արժեքը 8000-9000 դոլար է:

votq9. Երբեմն վիրաբույժների օգնությանն են դիմում մարդիկ, ովքեր ցանկություն են հայտնում մարմնի վրա մազեր ավելացնելու: Վիրահատության արժեքը սկսվում է 2000 դոլարից:

10. Ներարկում ոտքի մեջ: Վիրահատության այս տեսակին դիմում են այն կանայք, ովքեր ցանկանում են մշտապես բարձրակրունկ կոշիկներ կրել, սակայն գանգատվում են դրանց առաջացրած ցավերից: Ներարկման արդյունքում 6-ամսից մինչև 1 տարի ժամկետում հնարավոր է ցավ չզգալ բարձրակրունկ կոշիկներ կրելիս: Ներարկումն արժե 500-1500 դոլար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Պակիստանը Հնդկաստանի հետ բանակցությունների անցկացման դեպքում պատրաստ է քննարկել երեք հիմնական հարց, դրանց թվում՝ Քաշմիրը, սահմանային ահաբեկչությունը և Ինդոս գետի ջրերի համատեղ օգտագործումը Geo News հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Պակիստանի պաշտպանության նախարար Խավաջա Ասիֆը։ «Հնդկաստանի հետ մեր հարաբերություններում երեք հիմնական խնդիր ունենք՝ Քաշմիր, ահաբեկչություն և ջուր։ Դրանք գոյություն ունեն վերջին 76 տարիների ընթացքում։ Պակիստանն ահաբեկչության ամենամեծ զոհն է, և այս խնդիրը պետք է լուծվի, ինչպես նաև Քաշմիրի խնդիրը, որի շուրջ Պակիստանն ու Հնդկաստանը երեք անգամ պատերազմել են միմյանց դեմ,-հայտարարել է նախարարը։ -Այս տարածքի հարցը պետք է ներառվի պակիստանա-հնդկական բանակցությունների օրակարգում»։ ԸստԱսիֆի՝ Հնդկաստանի հետ Ինդոս գետի ջրերի օգտագործման վերաբերյալ վեճը կարգավորվել է 1960 թվականին պայմանագրով, որի գործողությունը Նյու Դելիի միակողմանի որոշմամբ չի կարող կասեցվել։ «Հնդկաստանի հետ մայիսի 10-ին կնքված հրադադարի համաձայնագիրը մեզ համար դիվանագիտական ​​հաղթանակ էր, որը ձեռք բերվեց Պակիստանի կողմից այդ երկրի հետ հակամարտության մեջ զսպվածության և ռազմական հզորության ցուցադրման արդյունքում»,- հավելել է Պակիստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը։