Samsung-ը սովորեցրել է պլանշետին՝ կարդալ մտքերը
Ժամանակակից սարքավորումները մարդկանց հսկայական հնարավորություններ են ընձեռում՝ արմատապես փոխելով նրանց առօրյա կյանքը: Օրինակ՝ վերջույթների հաշմանդամությամբ տառապողների համար դեռևս դժվար է օգտվել սմարթֆոններից և պլանշետներից: Հատուկ նրանց համար Samsung-ը փորձարկում է սարքավորումները, որոնք կառավարվում են մտքով, գրում է «Վեստին»:
Նոր տեխնոլոգիան ոչ միայն կարող է օգնել հաշմանդամներին՝ օգտվելու ժամանակակից տեխնիկայի նվաճումներից, այլև կհեշտացնի սարքավորումների ղեկավարումն առողջ մարդկանց համար նույնպես:
Նոր տեխնոլոգիայի փորձարկման համար Samsung ընկերությունն օգտագործում է Galaxy Note 10.1 պլանշետը: Փորձարկմանը մասնակցել ցանկացող կամավորներին առաջարկում է կրել հատուկ էլեկտրոդներով գլխարկը և փորձել մտքի ուժով աշխատեցնել հավելվածը, ինչպես նաև՝ ընտրել տվյալներ ու երգեր. գրում է Technology Review-ն:
«Հնարավորությունը՝ ղեկավարել սմարթֆոնը՝ այն գրպանից չհանելով, կարող է բերել հեղափոխությունների՝ շարժական սարքերի արդյունաբերությունում»,- ասել է Tafsta համալսարանի փորձագետ Ռոբերտ Յակոբը:
Նշենք, որ նախկինում նմանատիպ համակարգն աշխատեցնելու համար անհրաժեշտ էր գլխին քսել հատուկ գել, իսկ այդ գործընթացը տևում էր մոտ 40 րոպե, հիմա արդեն գլխին հատուկ գել քսելու անհրաժեշտություն չկա, հատուկ գլխարկը պարզապես հարկավոր է կրել ընդամենը մոտ 10 վայրկյան:
Հարկ է նշել, որ մտքի ուժով կառավարվող սարքավորումների փորձ արդեն կա աշխարհում, օրինակ՝ ճապոնական Neurosky ըներությունը մշակել է պոչ, որը կարելի է շարժել մտքի ուժով, ինչպես նաև՝ կատվի անալոգ ականջներ: