Սաակաշվիլին պատմել է 2008 թվականի օգոստոսյան պատերազմում ԱՄՆ-ի դերակատարության մասին

Վրացական «Ռուսթավի 2» հեռուստաընկերության ուղիղ եթերում Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին պատմել է 2008 թվականի օգոստոսին տեղի ունեցած ռուս-վրացական պատերազմում ԱՄՆ-ի դերակատարության մասին:

Սաակաշվիլին հաստատել է, որ տվյալ ժամանակվա ԱՄՆ պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսն իրեն զգուշացրել է չներքաշվել պատերազմի մեջ, ինքն էլ հավաստիացրել է, որ չի լինի նման բան:

Սաակաշվիլին հավելել է, որ 2007 թվականին ծանր խոսակցություն է տեղի ունեցել Քոնդոլիզա Ռայսի ու Վլադիմիր Պուտինի միջև, և այդ ժամանակ ամերիկացիները նրան հարկադրել են նահանջել. «Երբ (ռուսական) բանակը մոտենում էր Թբիլիսիին, ինձ զանհագահարեց Բուշը (ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշ-կրտսերը), և հարցրեց իմ որպիսիությունը:

Ես նրան ասացի, որ ես կարող է՝ վաղը չլինեմ, սակայն դուք պետք է լավ չզգաք ձեզ, քանի որ Խորհրդային Միությունը փլուզվել է ձեր հոր (Ջորջ Բուշ-ավագ) ղեկավարման ժամանակ, և եթե ձեր նախագահության ժամանակ (ռուսական) բանակը մտնի Թբիլիսի, ապա կվերականգնվի Խորհրդային Միությունը:

Դուք մտածե՞լ եք այն մասին, թե ինչ կգրեն ձեր մասին պատմության ընթացքում: Նա ինձ ասաց, որ ես սպասեմ, իրենց մոտ խորհրդակցություն է ընթանում: Նրան ուղարկեցին 6-րդ նավատորմը, այնտեղ իսկապես խմելու ջուր չկար, ինչպես որ հայտարարվել էր:

Ռումինիայում (Կոստանցիա) գտնվող բազան համալրվեց 26 հատ F-16 կործանիչով, Թուրքիայում ՆԱՏՕ-ի «Ինջիրլիք» բազան բերվեց մարտական պատրաստության: Կարծում եմ, որ այդ ամենն ուշացած էր, սակայն Ռուսաստանին հստակ ասացին, որ նա հատել է «կարմիր գիծը»:

Մի քանի օր անց մեզ մոտ ժամանեց տվյալ ժամանակ ԱՄՆ փոխնախագահ Դիք Չեյնին: Չեյնին ինձ հայտնեց, որ ԱՄՆ-ում լրջորեն դիտարկվել է Ռոքյան թունելի ռմբակոծության հարցը: Ցավում եմ, որ չի ընդունվել նման որոշում: Նա ինձ ասաց, որ նավում չի գտնվել ջուր, ինչի մասին իմացել են ռուսները, որոնք էլ որոշել են նահանջել և հրաժարվել Վրաստանը զավթելու գաղափարից»:

Տեսանյութեր

Լրահոս