Սաակաշվիլին դժգոհ է Հայաստանի պաշտոնատար անձանց վերջին հայտարարություններից

Վրացական «Ռուսթավի 2» հեռուստաընկերության ուղիղ եթերում Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին դժգոհություն է հայտնել Հայաստանի պաշտոնատար անձանց վերջին հայտարարությունների կապակցությամբ, որոնցում Աբխազիան հիշատակվել է որպես կայացած հանրապետություն.

«Դա բնականաբար չի բխում նախագահ Սերժ Սարգսյանից, սակայն պաշտոնատար անձանց մի մասն իրեն թույլ է տվել Աբխազիան հիշատակել որպես անկախ պետություն, ինչը հարուցում է մեր դժգոհությունը»:

Սաակաշվիլին հիշեցրել է, որ Հայաստանի նախագահի երդմնակալությանը հրավիրվել են Բաղրամյանի գումարտակի անդամները, որոնք Աբխազիայում մարտնչել են վրացական կառավարական զորքերի դեմ 1992-1993 թվականների վրաց-աբխազական հակամարտության ժամանակ:

Սաակաշվիլին իր վրդովմունք է հայտնել, որ Վրաստանի ԱԳՆ-ը ոչ մի կերպ չի արձագանքել դրան. «Ես հրաշալի հարաբերություններ ունեմ Հայաստանի առաջնորդի հետ: Իմ ղեկավարման տարիներին երկու երկրների միջև եղել են հիանալի հարաբերություններ: Սակայն հարցեր են առաջանում և անհրաժեշտ է ֆիքսել դիրքորոշում»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930