Բաժիններ՝

Մենք կենտրոնացած ենք Բարսելոնայի հետ դիմակայության վրա. Լամ

«Բավարիայի» ավագ Ֆիլիպ Լամը նշել է, որ իր թիմն արդեն սկսել է մտածել Չեմպիոնների լիգայի 1/2 եզրափակչի «Բարսելոնայի» հետ դիմակայության մասին:

«Գոհ ենք «Նյուրնբերգի» նկատմամբ տոնած հաղթանակից և նախապատրաստվում ենք Գերմանիայի գավաթի շրջանակներում կայանալիք «Վոլֆսբուրգի» հետ հանդիպմանը: Սակայն չեմ կարող թաքցնել, որ մեր մտքերն ամբողջովին կապված են Չեմպիոնների լիգայի հետ: Բոլորս ցանկանում ենք դուրս գալ եզրափակիչ, որպեսզի մոռանանք «Չելսիի» հետ անհաջողությունը», – Լամի խոսքերը մեջբերում է Goal.com-ը:

Նշենք, որ ՉԼ կիսաեզրափակչի «Բավարիա» – «Բարսելոնա» առաջին հանդիպումը տեղի կունենա ապրիլի 23-ին:

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս