ՀԱԿ-ը վերածվել է սպոյլերի. Արմեն Աշոտյան

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում հերթական քաղաքական գրառումն է կատարել: Այս անգամ Աշոտյանն անդրադարձել է երեկ կայացած ՀԱԿԿ համագումարին ու ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթին:

Աշոտյանը գրել է.

«ՀԱԿ-ը վերածվել է սպոյլերի

Կարդացի Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը ՀԱԿ-ի համագարում:

Ծրագիրը պարզից էլ պարզ է:

ՀԱԿ-ն իր վրա է վերցրել ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆԸ փչացնելու գործը և այդ կերպ աջակցելու է ԲՀԿ-ին երաշխավորված երկրորդ տեղը գրավելու գործում թե Երևանի քաղաքապետի գալիք ընտրություններին, թե քաղաքական դաշտում առհասարակ:

Նման երևույթը հայտնի է որպես սպոյլեր` կուսակցություն կամ թեկնածու, որը հաղթելու շանս չունի, բայց նպատակ է դնում կեղտոտել, փչացնել, մրոտել մեկ այլ քաղաքական ուժի»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930