Բաժիններ՝

Հայաստանը «Երևակայության գավաթ»-ում կներկայացնի Lionsharp Solutions թիմը

Այսօր՝ ապրիլի 12-ին տեղի ունեցավ «Երևակայության գավաթ Հայաստան 2013» («Imagine Cup Armenia 2013»)  մրցույթի եզրափակիչ փուլը: Հայաստանյան ընտրության Եզրափակիչ փուլին մասնակցող 7 թիմերը կարճ (15 րոպե) շնորհանդեսների տեսքով ներկայացրեցին իրենց գաղափարները: Ներկայացված թիմերից ժյուրին ընտրեց մեկ հաղթող թիմ՝Lionsharp Solutions  թիմը, որը և այս տարի հուլիսին Հայաստանը կներկայացնի մրցույթի համաշխարհային եզրափակչին, որը տեղի կունենա Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգ քաղաքում:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր 168.am-ը, հենց այս թիմի ծրագրավորողները նախագծել էին յուրօրինակ մի նախագիծ. գրատախտակ՝ առանց կավճի կամ մարկերի.  այն կառավարվում է  միայն ժեստերի և ձայնային հրահանգների օգնությամբ: Մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ՝

Առաջին տեղը գրավեց Megamind team «Power talk»-ը՝ չաթի նոր համակարգ, որը ապահովված ձայնային հրահանգները հասկանալու ֆունկցիայով: Ինչպես 168.am-ի հետ զրույցում նշեցին թիմի անդամները հավելվածը հատկապես անհրաժեշտ է տեսողության խնդիրներ ունեցող մարդկանց համար, ովքեր կկարողանան ձայնով ղեկավարել չաթը:

Երկրորդ տեղը գրավեց miXoft team-ը, որը ներկայացրեց Paint the music project-ը, որը հնարավորություն է ընձեռում նկարել և միաժամանակ ստեղծել երաժշտական ստեղծագորություն: Թիմի անդամների խոսքով՝ դու նկարում ես, իսկ քո երաժշտությունը գրվում է:

Նշենք, որ մրցույթը Հայաստանում տեղի է ունենում արդեն 6-րդ անգամ: Ըստ կազմակերպիչների՝ այդ տարիների ընթացքում մրցույթին մասնակցող թիմերն բավականին առաջադիմություն են գրանցում՝ ոչ միայն հրաշալի գաղափարներ ներկայացնելով, այլ նաև դրանց տեխնոլոգիական լուծումներով և դրանք ներկայացնելու հմտություններով:

Նշենք, որ միջոցառումը կազմակերպել էին Հայաստանի Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը, «Մայքրոսոֆթ ԱրԷյ» ընկերությունը և ԱՄՆ ՄԶԳ Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության («Ի-Դի-Էմ-Սի») ծրագիրը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս