Բաժիններ՝

Թուրքիան մեղմացրել է «Ահաբեկչության դեմ պայքարի» օրենքը

Թուրքական Haber Türk թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի խորհրդարանը հաստատել է դատական բարեփոխումների 4-րդ փաթեթը, որում խոսք է գնում նաև «Ահաբեկչության դեմ պայքարի» օրենքի մասին:

Թուրքիայի խորհրդարանը որոշել է բարեփոխումներ կատարել դրանում: Բարեփոխումը հիմնականում վերաբերվել է «ահաբեկչական քարոզչության» հասկացության հստակեցմանը, ինչն արվել է ԵՄ-ի պահանջներին համապատասխան: ԵՄ-ը կարծում է, որ այդ օրենքի բարեփոխումը կբարձրացնի երկրում ազատ արտահայտվելու մակարդակը:

Մասնավորապես, ահաբեկչական կազմակերպությունների հայտարարությունները տպագրած ԶԼՄ-ները, ապօրինի հանրահավաքների ու երթերի մասնակիցներն այլևս չեն պատժվի «ահաբեկչական կազմակերպության անդամ հանդիսանալու» համար:

Թուրքիայի Արդարադատության նախարարը դեմ է հանդես եկել օրենքի բարեփոխմանը՝ գտնելով, որ նոր օրենքը նախ կնպաստի քուրդ ապստամբների հետ կապված բանտարկյալների ազատ արձակմանը, ինչպես նաև երկիրը կդարձնի ամեն տիպի ահաբեկիչների ապաստանի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս