Թուրքիայի միակ հայկական գյուղը զարգացնում են կանայք. Hürriyet

Թուրքական Hürriyet թերթի փոխանցմամբ՝ Հաթայ նահանգի Սամանդաղ շրջանում գտնվող Թուրքիայի միակ հայկական գյուղ Վաքըֆլըն զարգացնում են կանայք: Մուսա լեռան ստորոտին ընկած այդ գյուղում 2004 թվականին ստեղծվել է Վաքըֆլը գյուղի կոոպերատիվը, որի Կանացի թևը ստեղծվել է 2005 թվականին:

Այդ թևը հիմնադրվել է 5 կնոջ կողմից և ներկայումս ունի 27 անդամ: Նրանք տնային պայմաններում պատրաստում են մուրաբա, (դափնու) օճառ, մրգահյութ, դափնու ձեթ, նռան հյութ, 17 տիպի լիկյոր: Այդ ամենը վաճառվում է ոչ միայն գյուղի Սուրբ Աստվածածին եկեցու բակում գտնվող տաղավարում, այլև՝ Ստամբուլի խանութներում:

Դրանց վաճառքից ստացված եկամտի 80 տոկոսը մնում է արտադրողներին, իսկ 20 տոկոսը՝ կոոպերատիվին: Գյուղում զբոսաշրջությունը սկսում է ակտիվանալ ապրիլ և մայիս ամիսներից և կոոպերատիվի համար արտադրող կանանց եկամուտն ավելանում է՝ հասնելով 1000 լիրայի (1 դոլարը հավասար է 1.78 լիրա): Գյուղում զարգացած է նաև հողագործությունը: Գյուղում բնակվում է մոտ 135 մարդ:

Տեսանյութեր

Լրահոս