Ապրիլի 20-ին Ստամբուլում կքննարկվի Սիրիայի ապագան. Դավութօղլու

Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն հայտարարել է, որ «Սիրիայի բարեկամների» խմբի հերթական հանդիպումն անցկացվելու է ապրիլի 20-ին, Ստամբուլում:

Դավութօղլուի խոսքերով՝ այդ հանդիպման ժամանակ քննարկվելու է Սիրիայի ապագան և այն միջոցները, որոնք անհրաժեշտ են Սիրիայում իրավիճակի կայունացման համար:
Դավութօղլուն ընդգծել է, որ ստամբուլյան հանդիպմանը մասնակցելու է նաև ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին, ով այս տարվա մարտի 1-ին և ապրիլի 6-ին արդեն իսկ երկու անգամ այցելել է Թուրքիա:

Դավութօղլուն հեռախոսազրույց է ունեցել Ջոն Քերիի հետ և քննարկել է ստամբուլյան հանդիպման մանրամասները: Այդ հանդիպմանը մասնակցելու են 11 երկրի ներկայացուցիչներ: Խոսքը գնում է ԱՄՆ-ի, Թուրքիայի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի, Գերմանիայի, Եգիպտոսի, ԱՄԷ-ի, Կատարի, Հորդանանի և Սաուդյան Արաբիայի մասին:

Տեսանյութեր

Լրահոս