Ստամբուլում մահափորձ է իրականացվել Թուրքիայի քրեական աշխարհի առաջնորդներից մեկի նկատմամբ
Թուրքական Sabah թերթի փոխանցմամբ` մահափորձ է իրականացվել Թուրքիայի քրեական աշխարհի առաջնորդներից Օլգուն Փեքերը: Միջադեպը գրանցվել է երեկ, տեղական ժամանակով ժամը 22.30-ին:
Վերջինիս նկատմամբ մահափորձն իրականացվել է Ստամբուլի Շիշլի թաղամասի (ուր սպանվեց Հրանտ Դինքը) գիշերային ակումբներից մեկում: Այստեղ նրա ոտքին կրակել են մի քանի անգամ, ինչից հետո վիրավոր Փեքերին բժիշկների հոսկողությամբ տեղափոխել են գերմանական կլինիկա: Նրա կյանքին վտանգ չի սպառնում:
Տարվում է հետաքննություն: Նշվում է, որ Փեքերը ծնունդով Գիրեսունից է: 2008 թվականին նա ընտրվել է «Գիրեսունսփոր» ֆուտբոլային ակումբի նախագահ, սակայն թիմի անհաջող ելույթների պատճառով ստիպված է եղել հրաժարական տալ: Նա հանդիսանում է Թուրքիայում մեծ աղմուկ հանած պայմանավորված խաղերի գործով թիվ մեկ կասկածյալ: