Դավիթ Հարությունյանը «վայիս է լինում» Ադիբեկյանի հացի՞ն

Ապրիլի 5-ին ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը Դավիթ Հարությունյանի նախագահությամբ տեղի ունեցած նիստում քննարկեց և դրական եզրակացություն տվեց մի շարք օրինագծերի, որոնք կընդգրկվեն ԱԺ գարնանային և առաջիկա քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերում:

Առաջին ընթերցմամբ հանձնաժողովը քննարկեց Դավիթ Հարությունյանի հեղինակած «ՀՀ ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրինագծերի փաթեթը, որով հեղինակն առաջարկում է համապատասխանեցնել օրենքներում առկա հակասական դրույթները: Բացի այդ՝ ՀՀ Ընտրական օրենսգրքում առաջարկվում է ավելացնել նոր դրույթ, ըստ որի՝ «Արգելվում է վերգետնյա եթերային հեռարձակում իրականացնող ռադիոընկերություններին կամ հեռուստաընկերություններին քվեարկության օրվան նախորդող 6 օրվա ընթացքում, ինչպես նաև քվեարկության օրը՝ մինչև ժամը 20.00-ն հրապարակել թեկնածուների, համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների վարկանիշերի վերաբերյալ սոցիոլոգիական հարցման արդյունքներ»:

Օրինագծի վերաբերյալ ՀՀ կառավարության դրական տեսակետը ներկայացրեց ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը:

Տեսանյութեր

Լրահոս