Մնացին երեքը

Այսօր Կենտրոնական ընտրական հանձնաժողով  կուսակցության և կուսակցության համամասնական ցուցակում ընդգրկված թեկնածուների գույքի և եկամտի մասին հայտարարագրեր են ներկայացրել «Օրինաց Երկիր» և «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունները: Այս մասին 168.am-ին հայտնեց ԿԸՀ մամուլի քարտուղար Հերմինե Հարությունյանը:

Հիշեցնենք, որ մինչև ապրիլի 5-ը Երևանի ավագանու ընտրությունների մասնակցող ուժերը պարտավոր են ԿԸՀ ներկայացնել գույքի և եկամտի վերաբերյալ հայտարարագրեր: Երեկ նման հայտարարագրեր ներկայացրել են Հայաստանի հանրապետական  կուսակցությունը և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը: Նման հայտարարագրեր առայժմ չեն ներկայացրել Հայ հեղափոխական դաշնակցություն, «Առաքելություն» կուսակցությունները և «Բարև, Երևան» նախընտրական դաշինքը:

Նշենք, որ մայիսի 5-ին Երևանում տեղի կունենան ավագանու ընտրություններ, որին մասնակցում են վեց կուսակցություններ և մեկ նախընտրական դաշինք:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930