Բաժիններ՝

Ամերիկացիների գրեթե 1/3-ը հավատում է գաղտնի կառավարության գոյությանը. հարցախույզ

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Public Policy Polling հետազոտական ընկերության անցկացրած վերջին հարցախույզը վկայել է, որ ԱՄՆ բնակիչների զգալի մասը հավատում է դավադրության տեսությանը:

29 տոկոսը կարծում է, որ կառավարությունը թաքցնում է այլմոլորակայինների գոյության փաստը, 28 տոկոսն էլ կարծում է, որ աշխարհը ղեկավարում է գաղտնի կառավարությունը (300-ի կոմիտեն – 168.am):

Ընկերության փորձագետները հետազոտել են ԱՄՆ-ում 20 ամենահանրաճանաչ դավերի ու միֆերի տեսությունը՝ պարզելու համար, թե դրանցից որոնք են ամենատարածվածը: Անակնկալ է հանդիսացել այն, որ ամերիկացիների 51 տոկոսը հավատում է, որ նախագահ Ջոն Քենեդիի սպանությունը հանդիսացել է կառավարական դավադրության հետևանք:

Հարցախույզը վկայել է, որ ամերիկացիներն ընդհանուր առմամբ հակված չեն վստահել երկրի կառավարությանը: Չնայած Ուսամա բեն Լադենի վերացմանը՝ 6 տոկոսը համոզված է, որ «թիվ մեկ ահաբեկիչը» դեռ կենդանի է: Բացի այդ, 44 տոկոսը կարծում է, որ Ջորջ Բուշի կառավարությունը հնարել է զանգվածային ոչնչացման զենքի գործոնը՝ 2003 թվականին Իրաքի դեմ պատերազմ սանձազերծելու համար:

11 տոկոսը կարծում է, որ 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչությանը մասնակից են երկրի հատուկ ծառայությունները: Ավելին, ամերիկացիների 13 տոկոսն ընդհանրապես վստահ է, որ երկրի նախագահ Բարաք Օբաման հանդիսանում է Հակաքրիստոս:

15 տոկոսը կարծում է, որ պետությունը հեռուստատեսության միջոցով ղեկավարում է մարդկանց գիտակցությունը: Հարցվածների 5 տոկոսը հավատում է այն տեսությանը, որ ինքնաթիռները երկնքում թողնում են քիմիական վտանգավոր տարրերից բաղկացած հետագիծ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս