Բաժիններ՝

Մոսկվայում ձյան ծածկույթի շերտը կազմում է ավելի քան 70 սանտիմետր

Ռուսական «Վզգլյադ» թերթի փոխանցմամբ՝ Մոսկվայում շարունակում է տիրել ցուրտ եղանակ՝ նորմայից 8 աստիճանով ցածր: Ձյան ծածկույթի շերտն իր հերթին կազմում է ավելի քան 70 սանտիմետր, մինչդեռ տարվա այս ժամանակ նորմալ է համարվում ընդամենը 21 սանտիմետրը:

Ռուսաստանի եվրոպական հատվածում նման ցուրտ եղանակով մարտ չէր գրանցվել 1950-ական թվականների սկզբներից ի վեր: Ռուսաստանի եվրոպական կենտրոնական շրջաններում գիշերը ջերմաստիճանը նվազում է մինչև -20 աստիճան: Օդերևութաբանները կանխատեսել են, որ շաբաթվա վերջում եղանակը կսկսի տաքանալ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս