Բաժիններ՝

Հայազգի դիզայների հագուստները՝ ֆիլմերում (լուսանկարներ)

Հայազգի հագուստի դիզայներ Միքայել Շարաֆյանն ապրում և ստեղծագործում է Միացյալ Նահանգներում։ Նա մոդելավորում է ֆիլմերի, ներկայացումների, օպերայի, բալետի համար նախատեսված զգեստներ:

«Երբ փոքր էի, մայրս` Ռուզան Մուրադյանը, ինձ հաճախակի էր տանում Ա. Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն` ներկայացումներ դիտելու: Նա այնտեղ էր աշխատում` որպես բալետի գլխավոր կոնցերտմայստեր: Դա ինձ շատ էր ոգեշնչում, և աﬔն անգամ խնդրում էի՝ ինձ կուլիսներ տանել, որպեսզի ես մոտիկից կարողանայի զգեստները տեսնել: Շատ ժամանակ փորձում էի նկարներիս ﬔջ վերարտադրել այդ զգեստները, և հետո դրանք նվիրում էի արտիստներին: Երևի թե այս դեպքերը ﬔծ դեր են խաղացել իմ ապագա մասնագիտության ընտրության համար»,- 168.am-ի հետ զրույցում պատմում է Միքայելը:

Դիզայների ստեղծած հագուստներով առաջին մեծ գեղարվեստական ֆիլմը եղել է «2001 Maniacs 2»-ը կամ «2001 Maniacs: Field of Screams»-ը։ Միքայելի աշխատանքների թվին է պատկանում նաև «FIDM Debut 2008». «Moulin Rouge» շոուն, որը մասնակցել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի անդրանիկ պարահանդեսին։

Միքայելը մոդելավորել է նաև «Snitch» ( 2011թ., գլխավոր դերերում` Eddie Furlong, Meat Loaf, Elaine Hendrix, Ed Asner), «Lost and found in Armenia» (2012 թ.), «Life is no Joke», «The Fall» ֆիլմերն ու  «Disasteroid» երաժշտական հոլովակը։ Վերջինիս համար  հագուստի դիզայները Los Angeles Cinema Festival of Hollywood կինոփառատոնում արժանացել է «Best Costume Design» մրցանակին։ Մրցանակը նրան հանձնել է դերասանուհի Tippi Hedren-ը (The Birds, Marnie)։

Կարդացեք նաև

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Lost and found in Armenia» «Life is no Joke» և  «The Fall» ֆիլմերում ներկայացված Միքայել Շարաֆյանի աշխատանքների լուսանկարները։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս