Բաժիններ՝

Անգելա Մերկելը Կիպրոսի իշխանություններին կոչ է արել չչարաշահել գործընկերների համբերությունը

Vesti.ru-ի փոխանցմամբ՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Կիպրոսի իշխանություններին կոչ է արել չչարաշահել ԵՄ-ի, ԱՄՀ-ի (Արժությի միջազգային հիմնադրամ) ու ԵԿԲ-ի (Եվրոպական կենտրոնական բանկ) գծով իր գործընկերների համբերությունը կղզային պետությանը ֆինանսական օգնություն հատկացնելու հարցում:

Մերկելի խոսքերով՝ Նիկոսիան մի քանի օր կապ չի պահպանել իրենց հետ: Գերմանիային ֆինանսների նախարար Վոլֆգանգ Շոյբլեն իր հերթին հայտարարել է, որ Կիպրոսը չի կարող վարկատուների «եռյակից» պահանջել, որ ամեն ինչ մնա այնպես, ինչպես որ կա:

Միևնույն ժամանակ նշվում է, որ Ռուսաստանի ու Կիպրոսի միջև անցկացված բանակցությունների արդյունքներով հայտնի է դարձել, որ Նիկոսիան հետաքրքրություն չի ցուցաբերել Մոսկվայի արած առաջարկների հանդեպ: Վերլուծաբանները կարծում են, որ դեֆոլթից մեկ քայլ հեռու գտնվող Կիպրոսը կարող է գժտեցնել Ռուսաստանին ու Եվրոպային:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031