Բաժիններ՝

Սիրիայում տանկերի տակ են առնում ապստամբների դիակները (18+, տեսանյութ)

Ռուսական Rosbalt լրատվական գործակալության փոխանցմամբ՝ YouTube վիդեոհոսթինգում է հայտնվել սիրիական հակամարտության վերաբերյալ մի տեսանյութ, որում պատկերված են տանկերի տակ հայտնված սիրիացի ապստամբների դիակները:

Տեսանյութը հրապարակվել է Սիրիայի ժողովրդական բանակի (կառավարական բանակի կողմում մարտնչող աշխարհազորայիններ) անունից: Տեսանյութում երևում է, թե ինչպես են նրա մարտիկները զննում ոչ վաղ անցյալում սպանված ապստամբների դիակները:

Չնայած նրան, որ բոլոր ապստամբները սպանված են՝ դա չի կանգնեցնում նրանց, և նրանք տանկերի տակ են առնում ապստամբների դիակները, իսկ դրանից հետո անգամ լուսանկարում են մասնատված դիակները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031