Բաժիններ՝

Իմաստունների հանձնաժողովում պետք է ընդգրկվեն նաև հայերը. Աբդուլլահ Օջալան

Թուրքական Radikal թերթի փոխանցմամբ՝ քրդական «Խաղաղություն ու ժողովրդավարություն» կուսակցության (ԽԺԿ) համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշը մանրամասներ է ներկայացրել օրեր առաջ երրորդ պատվիրակության կազմում Մարմարա ծովի Իմրալը կղզի կատարած իր այցի մասին, որտեղ 1999 թվականից ցմահ ազատազրկում է կրում քուրդ առաջնորդ Աբդուլլահ Օջալանը:

Դեմիրթաշը մանրամասնել է, որ Օջալանն իրեն հայտնել է հետևյալը. «Ես անում եմ ինձ բաժին ընկած գործը, իսկ կառավարությունը չպետք է բաց թողնի այդ հնարավորությունը: Խորհրդարանն էլ պետք է կատարի իրեն բաժին ընկած մասը: Սա ապստամբություն է, ես էլ ապստամբության առաջնորդն եմ:

Առաջարկվում է խնդրի լուծման համար ստեղծել իմաստունների հանձնաժողով: Սակայն անհրաժեշտ է, որ այդ հանձնաժողովում ներգրավված լինեն ոչ միայն քրդերի, այլև՝  ազգային բոլոր փոքրամասնությունների ներկայացուցիչները:

Եթե ցանկանում են, որ այս հողերում հաստատվի իրական խաղաղություն, ապա իմաստունների հանձնաժողովում պետք է ներգրավվեն նաև բոլոր փոքրամասնությունները՝ սկսած հայերից, վերջացրած հրեաներով, սկսած հույներից, վերջացրած չերքեզներով, որովհետև սա միայն թուրք-քրդական հաշտեցում չէ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս