
Բարսելոնան դժվար օրեր է ապրում ոչ միայն ֆուտբոլային առումով. Պույոլ

«Բարսելոնայի» ավագ Կարլես Պույոլը հայտարարել է, որ իրենց հանդերձարանում խնդիրներ չկան:
«Մենք գիտենք, թե ինչպես ենք հաղթելու «Միլանին» և անցնելու հաջորդ փուլ:
Թիմը դժվար օրեր է ապրում ոչ միայն ֆուտբոլային առումով: Մարդիկ մեր վերջին անհաջողությունների համար տարբեր պատճառներ են փնտրում, սակայն մեր հանդերձարանում ամեն ինչ կարգին է»,- ավագի խոսքերը փոխանցում է Goal.com-ը:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը