Բաժիններ՝

Սուրենյանցին բերման չենթարկեցին

Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Արմեն Խաչատրյանի նախագահությամբ, այսօր կրկին տեղի չունեցավ քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի դատական նիստը՝ վերջինիս բացակայության պատճառով:

Սուրենյանցի պաշտպանը ևս տեղեկացված չէր, և չգիտեր նրա չներկայանալու պատճառը։ Առանց ամբաստանյալի դատական նիստը չի կարող շարունակվել, իսկ նախորդ դատական նիստում դատարանը նրան բերման ենթարկելու որոշում էր կայացրել, ուստի այս անգամ դատարանը որոշեց հիշեցում ուղարկել ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը Սուրենյանցին բերման ենթարկելու որոշումն անփոփոխ մնալու մասին։ Նկատենք, որ փաստորեն այսօր չէր կատարվել նաև դատարանի՝ Սուրենյանցին բերման ենթարկելու մասին որոշումը։

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա մատի 15-ին:

Հիշեցնենք, որ Սուրեն Սուրենյանցին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա իբր խարդախությամբ ուրիշի գույքը հափշտակելու դիտավորությամբ, չարաշահելով իր ծանոթ Գ.Ղասաբյանի վստահությունը, վերցրել և խարդախությամբ տիրացել է 508.000 դրամ գումարին։ Սուրենյանցը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասով: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: Նախորդ դատական նիստում պարզ դարձավ, որ գործով փոխվել է նաև մեղադրողը և Նելլի Աշրաֆյանի փոխարեն մեղադրանքը դատարանում պաշտպանում է Հայկ Մարտիրոսյանը։

Փաստինֆո

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս