«Վազ 2107»-ը բախվել է էլեկտրասյանն ու ծառին. վարորդը տեղափոխվել է հիվանդանոց

Այսօր՝ մարտի 2-ին, ավտովթար է տեղի ունցել Երևանում։ Ժամը 09։30-ի սահմաններում «Վազ 2107» մակնիշի 20 ՍՍ 126 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Նոր Նորք վարչական շրջանի Միկոյան 15 շենքի դիմաց դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել էլեկտրասյանն ու ծառին։ Այս մասին հաղորդում է shamshyan.com կայքը:

Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ավտոմեքենայի առջևի ձախ կողմի անիվը ընթացքի ժամանակ պայթել է, և վարորդը, չկարողանալով կառավարել ավտոմեքենան, դուրս է եկել երթևեկելի գոտուց։

Վարորդը ինքնուրույն դուրս է եկել ավտոմեքենայից և բուժօգնություն ստանալու նպատակով դիմել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։

Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը։

Տեսանյութեր

Լրահոս