
Պակիստանից Իրան գազատարի կառուցումը մեկնարկելու է մարտի 11-ին

France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Պակիստանից Իրան գազատարի կառուցումը մեկնարկելու է մարտի 11-ին: Այս մասին գործակալությանը Իսլամաբադից հայտնել է բարձրաստիճան չինովնիկը, ով չի ցանկացել հայտնել իր անունը:
Գազատարի կառուցումն ավարտվելու է 22 ամիս անց: Թեհրանն ու Իսլամաբադը պլանավորել են կառուցել ավելի քան 1880 կիլոմետր երկարությամբ գազատար, որից ավելի քան 900 կիլոմետրը բաժին է ընկնելու Իրանի տարածքին, իսկ մնացյալ 780 կիլոմետրը՝ Պակիստանի տարածքին:
Գազատարի պակիստանյան հատվածի կառուցումը գնահատվում է 1.5 միլիարդ դոլար, իսկ ողջ նախագծի արժեքը՝ 7.5 միլիարդ դոլար: Գազատարի օրական թողունակությունը կազմելու է 21.5 միլիոն խորանարդ մետր: Պակիստանը հուսով է, որ իրանական գազի մատակարարմամբ ծածկել էլեկտրաէներգիայի կարիքների 20 տոկոսը: