Բաժիններ՝

Աշխարհի ամենաթանկ լողազգեստն արժե 30 միլիոն դոլար (լուսանկարներ)

Հետաքրքիր փաստեր՝ լողազգեստների մասին

  • Պարզվում է՝ աշխարհի ամենաթանկարժեք բիկինի-լողազգեստը, որը ստեղծել է  դիզայներ Սյուզան Ռոզենը և Steinmetz Diamonds ընկերությունը՝ գնահատվում է 30 միլիոն դոլար: Լողազգեստը զարդարված է ավելի քան 150 կարատ ադամանդներով:

Most-Expensive-Bikini

  • Բիկինի-լողազգեստների ամենամեծ շքերթը տեղի է ունեցել 2009թ. նոյեմբերի 9-ին: Լողազգեստներով թվով 287 աղջիկներ անցել են Յոհանեսբուրգի միջով, որը Հարավ-Աֆրիկյան Հանրապետության բնակչության քանակով խոշորագույն քաղաքն է, որն աշխարհում խոշորագույն քաղաքն է, որի տարածքում չկա որևէ գետ, լիճ կամ ջրափնյա գիծ: Լողազգեստներով աղջիկներն այդ ակցիայի միջոցով քաղաքացիներին իրազեկել են կրծքի քաղցկեղի մասին, որը հարավաֆրիկյան երկրներում ապրող կանանց ամենամտահոգող խնդիրներից մեկն է:
  • 20-րդ դարի սկզբին զսպվածություն օրենքները շատ խիստ են եղել: 1919 թ. Քոնի-Այլենդում մի կին էր ձերբակալվել այն բանի համար, որ իր առօրյա հագուստի տակից  լողազգեստ էր կրել հանրային վայրում:
  • 2005 թվականից Ֆլորիդա նահանգում՝ Մելբուռնում, արգելվել են սթրինգ լողազգեստները: Որպես պատիժ է սահմանվել 500 դոլար տուգանքը կամ 60-օրյա կալանավորումը:
  • 1907թ., երբ ավստրալացի լողորդ Անեթ Կելերմանը (Annette Kellerman) վերևի և ներքևի հատվածն ընդգրկող՝ ամբողջական լողազգեստ հագավ, որի միայն ոտքերն ու ձեռքերն էին բաց,  նրան անմիջապես ձերբակալեցին՝ հասարակական վայրում ոչ պատշաճ տեսքով հայտնվելու համար:
  •  20-րդ դարի սկզբին ամերիկյան մի շարք քաղաքներում օրենք էր ընդունվել, որը պահանջում էր, որպեսզի բոլոր կանայք լողազգեստների հետ զուգագուլպաներ հագնեն:
  • Բիկինի անվանումն առաջացել է Մարշալյան կղզիներում գտնվող Բիկինի ատոլի (Bikini Atoll) անվանումից: Լողազգեստի անվանումը պետք է մարդկանց մոտ ասոցիացվեր պայթյունի հետ: Բիկինի ատոլում ԱՄՆ-ը 1946թ. փորձարկեց առաջին ատոմային ռումբը, իսկ 1954 թվականի մարտի 1-ին տեղի ունեցավ ջրածնային ռումբի փորձարկումը: Վերջին փորձարկումից հետո  Բիկինիի շուրջ 7000 բնակիչներ, ում տարհանել էին կղզուց, պահաջեցին, որ իրենց ճանաչեն որպես ամերիկյան փորձարկումներից տուժածների: Սակայն այդպիսին ճանաչվեց միայն 1865 մարդ, որոնց կեսը չապրեց: Տուժածների մոտ, ում Միացյալ Նահանգները որպես փոխհատուցում՝ վճարեցին 83մլն դոլար, հայտնաբերվեցին ավելի քան 35 տարբեր հիվանդություններ:

kupalniki

  • Ամենաօրիգինալ բիկինին ստեղծվել է ավտոմոբիլային ֆրանսիացի  ինժեներ Լուի Ռեարի (Louis Reard) կողմից (1897-1984թթ.):  Բիկինին ընդամենը 30 քառակուսի դյույմ էր կազմում: Ռեարի կարծիքով՝ իրական բիկինին պետք է «անցնի» ամուսնական մատանու միջով:

Louis_Reard

  • Ավստրալական Գոլդ-Կոստ քաղաքում 91-ամյա Փոլ Ստեֆորդը ճանաչվել է   կենդանի լեգենդ՝ լողազգեստը ստեղծելու համար: Փոլ Ստեֆորդի խոսքերով` բազմազան լողազգեստներ ստեղծելու գաղափարն իր մոտ առաջացել էր 1930-ական թվականներին՝ նախքան այն ստացել է իր անվանումը: Առաջին ավստրալական լողազգեստը նա ստեղծել է 10 տարեկանում: Առաջին անգամ, սակայն, լողազգեստը, որը նաև  բիկինի անվանումն է ստացել, պաշտոնապես ցուցադրվել է հասարակությանը 1946 թվականին: Այն ցուցադրել է պարուհի Միշելին Բերնարդինին:

 

Պատրաստեց ԼՈՒՍԻՆԵ ՍԱՐԳՍՅԱՆԸ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս