Բաժիններ՝

«Ռոբերտո» խանութի դիմաց «Գազել»-ը բախվել է կայանված «Nissan»-ին և «Suzuki»-ին. կա վիրավոր (լուսանկարներ)

Այսօր՝ փետրվարի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:50-ի սահմաններում Աբովյան փողոցում թիվ 41 երթուղին սպասարկող «Գազել» մակնիշի՝ 3587 Տ համարանիշի ավտոմեքենայի վարորդ՝ Վայոց Ձորի մարզի բնակիչ 56-ամյա Աշոտ Մնացականյանը Աբովյան 36 շենքի դիմաց բախվել է կայանված վիճակում գտնվող Երևան քաղաքի բնակիչներ 27-ամյա Ավետիք Գրիգորյանին պատկանող «Nissan» մակնիշի՝ 99 OP 299 և 35-ամյա Աննա Մաղսուդյանին պատկանող «Suzuki» մակնիշի՝ 22 LL 915 համարանիշի ավտոմեքենաներին:

Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով մեկ հոգի տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

Վթարի վայր են ժամանել Երևանի Ճանապարհային Ոստիկանության աշխատակիցները՝ Երևանի ՃՈ պետ Արսեն Արշակյանի գլխավորությամբ:

Վթարի վայրում քննչական աշխատանքները ղեկավարում է Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Տիգրան Վարդանյանը:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ «Գազել»-ի վարորդը Աբովյան փողոցում նկատել է բաց դիտահորը և փորձել է շրջանցել այն, ինչից հետո տեղի է ունեցել բախումը:

Իսկ թիվ 41 երթուղու վարորդը փորձում է խուսափել ՃՈ աշխատակիցների հարցերից, քանի որ, ըստ տեղեկությունների, նրա ավտոմեքենայի ԱՊՊԱ-ի ժամկետն անցած է եղել:

Կարճ ժամանակում վթարի վայր են ժամանել նաև «Սիլ» ապահովագրական ընկերության ներկայացուցիչները:

Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ Աբովյան փողոցով քայլում էր ՀՀ Ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը, ով, նկատելով վթարը, մոտեցավ և հետաքրքրվեց տեղի ունեցածի մասին, ինչից հետո հանձնարարեց Երևանի ՃՈ պետ Արսեն Արշակյանին, որպեսզի պատկան մարմինների ներկայացուցիչների հետ վերացնեն տրանսպորտային միջոցների համար ճանապարհին առաջացած խոչընդոտները:

Suz-2 Suz3 Suz4 Suz-5 Suz6 suz7

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

shamshyan.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս