Բաժիններ՝

Մուլտիպլիկատոր Նաիրա Մուրադյանն այլևս չի դասավանդի Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում

Հայկական անիմացիայի մեջ մեծ ավանդ ունեցող Նաիրա Մուրադյանը, տեսնելով, թե ինչպես այսօր փակվեցին Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դռները ուսանողների առջև և չթողեցին, որ ուսանողները միանան դասադուլին, որոշել է, որ այլևս չի դասավանդի այդ բուհում: Այս մասին հաղորդում է lragir.am կայքը:

«Ես երբեք քաղաքականությունը չեմ համարել իմը, բայց եթե դուռ են փակում և բանտի վերածում բուհը, ուրեմն ժամանակն է հեռանալ այնտեղից: Չեմ հասկանում ինչու են իրենց այդպես պահում, երևի տեր են համարում իրենց, իսկ ես միայն ազատության կողմնակից եմ»,- ասել է Մուրադյանը:

Միևնույն ժամանակ, Նաիրա Մուրադյանը չի ընդունում այն մարդկանց, ովքեր դասադուլ չանող երիտասարդներին են մեղադրում:

«Կարևորը ազատ կամքի արտահայտումն է՝ առանց վախեցնելու: Ու միայն դրա համար կարող եմ պայքարել»,- ասում է նա:

Նշենք, որ բուհից հեռանալու պատճառներից է նաև այն, որ բուհում ապահովված չեն պատշաճ տեխնիկական պայմաններ  ուսանող կրթելու համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս