Կուբանի գլխավոր տնօրեն Սուրեն Մկրտչյանը հրաժարական է տվել
«Կուբանի» գլխավոր տնօրեն Սուրեն Մկրտչյանը որոշել է հեռանալ զբաղեցրած պաշտոնից: Մկրտչյանն այսուհետ լինելու է կրասնոդարյան ակումբի տնօրենների խորհրդի անդամ, տեղեկացնում է «Կուբանի» պաշտոնական կայքը:
Վերջինս նաև ուղերձ է հղել «Կուբանի» երկրպագուներին, որտեղ նշել է, թե 5 տարի լարված աշխատանքի հետևանքով ինքը շատ է հոգնել և հանգստի կարիք ունի:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը