Միջադեպ Արտաշատում. «Ժառանգության» ակտիվիստ Դավիթ Սանասարյանին հրավիրել են ոստիկանություն

Արտաշատի ոստիկանություն են հրավիրել Դավիթ Սանասարյանին: Արտաշատի ոստիկանության փոխգնդապետ Գրիգորյանը Րաֆֆի Հովհաննիսյանին պարզաբանեց, թե ուզում է Դավիթ Սանասարյանի հետ գնալ ոստիկանություն՝ պարզելու համար, թե ինչ միջադեպ է տեղի ունեցել Արտաշատի Թատերական հրապարակում: Լրագրողների դիտարկմանը, թե ինչ կարգավիճակով է Դավիթ Սանասարյանը տեղափոխվում ոստիկանություն, պատասխանեց, որ հրավիրվում է: Րաֆֆի Հովհաննիսյանը փոխգնդապետին հորդորեց իրավական կարգով իրազեկել, հետո կանչել ոստիկանություն, որովհետև դա սխալ է: Փոխգնդապետ Գրիգորյանը և Րաֆֆի Հովհաննիսյանը համաձայնության եկան հարցի շուրջ:

Արտաշատում «Ժառանգության» երիտասարդ ակտիվիստ Դավիթ Սանասարյանի և քաղաքացիական հագուստներով նկարահանում իրականացնող անձանց միջև տեղի է ունեցել միջադեպ: Ինչպես տեղեկացրեց Դավիթ Սանասարյանը, իրեն հայհոյել են, և քաշքշուկ է առաջացել, բայց «Ժառանգության» ներկայացուցիչները կարողացել են հարթել միջադեպը:

1in.am

Տեսանյութեր

Լրահոս