Բաժիններ՝

Արմենը՝ իր «Մերսեդես-Բենց»-ով և կանեփով հանդերձ, բերման ենթարկվեց

Փետրվարի 25-ին, ժամը 20.00-ին, ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության և Գյումրիի բաժնի ծառայողները, ապօրինի թմրանյութ պահելու կասկածանքով, բերման են ենթարկվել 1962 թ. ծնված Արմեն Հ.-ին` իր «Մերսեդես-Բենց E-280» մակնիշի ավտոմեքենայով: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Ոստիկանությունը։
Զննությամբ ավտոմեքենայի բեռնախցիկից հայտնաբերվել է կանեփանման զանգված` 39,4 գ կշռով, իսկ սրահի բեռնախցից՝ վարդագույն կարծր նյութից 15 բարձիկ:
Արմեն Հ.-ն հայտարարել է, որ հայտնաբերված կանեփանման զանգվածը կանեփից պատրաստված թմրանյութ է, որը ինքը գնել է Արմավիրի մարզի բնակիչ ոմն Վաչոյից Արագածոտնի մարզի Դալարիկ գյուղի մոտակայքում` հետագայում ծխելու միջոցով օգտագործելու նպատակով, իսկ սրահի խցիկից հայտնաբերված կարծր բարձիկները բնական խունկ են:
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Ձեռնարկվում են միջոցառումներ Վաչոյի անձը պարզելու և նրան հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է հետաքննություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս