Րաֆֆի Հովհաննիսյանը պահանջում է Արմավիրի մարզպետի հրաժարականը
Արմավիրի հրապարակում հավաքված 300-ից ավելի մարդիկ մեծ ոգևորությամբ դիմավորեցին ՀՀ նախագահի նախկին թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին, ով իր ելույթում պահանջեց Արմավիրի մարզպետի հրաժարականը:
«Մեր հաղթանակը լինելու է առանց «զադնի սկոռուստի», միայն առաջ: Ձեր քաղաքապետը նվազագույն համարձակություն ունեցավ և հրաժարական տվեց, հիմա մենք պահանջում ենք Արմավիր քաղաքի ավագանու և Արմավիրի մարզպետի հրաժարականը»,- հայտարարեց Րաֆֆի Հովհաննիսյանը: