Բաժիններ՝

Հույս ունեմ, որ Ռեալը կհաղթահարի Բարսելոնայի արգելքը. Դի Ստեֆանո

Մադրիդի «Ռեալի» լեգենդար ֆուտբոլիստ Ալֆրեդո դի Ստեֆանոն խոսել է այսօր «Բարսելոնայի» հետ կայանալիք Իսպանիայի գավաթի կիսաեզրափակիչ պատասխան հանդիպման մասին։

«Չափազանց բարդ խաղ է լինելու, սակայն հույս ունեմ, որ «Ռեալը» կհաղթահարի «Բարսելոնայի» արգելքը։

Դժվար է ինչ-որ կանխատեսումներ անել, քանի որ ֆուտբոլում ամեն ինչ հնարավոր է։ Այստեղ ամենակարևորը ցանկությունն է։ Մադրիդցիների համար բարդ կլինի հաղթել, սակայն ոչ անհնար», – Դի Ստեֆանոյի խոսքերն է մեջբերում Goal.com-ը։

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս