
«Էդպես որ գնա, պատից կկախեն իրենց մյուս սիմվոլը՝ Գագիկ Ծառուկյանի լուսանկարը». մամուլ

«ՀՀԿ–ում գտնում են, որ «հնարավոր» է ԲՀԿ պատգամավորներից ևս մեկի հարցը հայտնվի ԱԺ էթիկայի հանձնաժողովում»,- գրում է «Հրապարակ» օրաթերթն ու հավելում.
«Բանն այն է, որ Աժ գյուղատնտեսության և բնապահպանության հանձնաժողովի ԲՀԿ–ական նախագահ Մարտուն Գրիգորյանը հանձնաժողովի սենյակում է դրել ԲՀԿ դրոշը, ինչն էթիկայի խախտում է, որովհետև նման հանձնաժողովներում, որպես սիմվոլ, պետք է լինի պետական և ոչ թե «սեփական» դրոշը։
«Դա ուղղակի պարտադրանք է հանձնաժողովի մնացյալ անդամների նկատմամբ, էդպես որ գնա, պատից կկախեն իրենց մյուս սիմվոլը՝ Գագիկ Ծառուկյանի լուսանկարն էլ»,– նեղսրտել էին իրենց պատերին Սերժ Սարգսյանի նկարը կախած ՀՀԿ-ակաևները»։