Ջոն Հեֆերն. «Ի՞նչ լուրեր կան «Կարֆուրից»». մամուլ
«Հայկական Ժամանակ» օրաթերթը գրում է. «ՀՀ-ում՝ ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆֆերնը կրկին գրառում է կատարել իր միկրոբլոգում, որը վերաբերում է Հայաստանում «Կարֆուր» հիոպերմարկետի բացմանը։ «Ի՞նչ լուրեր կան «Կարֆուրից»»,– գրել է դեսպանը:
Սա ԱՄՆ դեսպանի արդեն երկրորդ գրառումն է այս թեմայով։ Միամտություն է կարծել, որ դեսպանը ունի անձնական որևէ շահագրգռվածություն, կամ պարապ ժամանակ հիշում է այդ թեման։ «Կարֆուրի» մուտքը Հայաստան իրոք սկզբունքային հարց է դարձել՝ ՀՀ-ում մոնոպոլիաների դեմ պայքարի առումով»։